ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Հայկական պետականություն» վեհ ու սրբազան գաղափարից «Հայկական» է մնացել միայն մեր մայր եկեղեցին՝ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի գլխավորությամբ

«Հայկական պետականություն» վեհ ու սրբազան գաղափարից «Հայկական» է մնացել միայն մեր մայր եկեղեցին՝ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի գլխավորությամբ
21.04.2023 | 20:05

Երեկ Գարեգին Վեհափառը պատշաճ համարեց իր ծանրակշիռ խոսքն ասել բոլորիս հուզող հարցերի շուրջ. Մայր Տաճարի վերաբացումից, «Հայ եկեղեցու պատմություն» դպրոցական առարկայից մինչև Արցախի հարց։

Երեկվանից մտածում եմ այն մասին, որ «Հայկական պետականություն» վեհ ու սրբազան գաղափարից «Հայկական» է մնացել միայն մեր մայր եկեղեցին՝ Ամենայն Հայոց 132-րդ Կաթողիկոսի գլխավորությամբ։

Այո՛, որքան էլ մեջբերեք հակառակի մասին վկայող դրույթներ Սահմանադրությունից ու օրենքներից՝ Հայոց Եկեղեցին մեր պետականության անքակտելի մասն է, և որպես այդպիսին՝ նրա սրբազան պարտքը թերևս հայկականության «դետը» լինելն է, երբ կարիքը կա՝ կոչնակ հնչեցնելն է, երբ ուրիշը չի անում՝ չարից չվախենալու օրինակ ծառայելն է, երբ ժամանակը գա՝ ոտքի կանգնելն ու ոտքի հանելն է։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

Դիտվել է՝ 4337

Մեկնաբանություններ